Tata Steel Chess. Արոնյանը զբաղեցրեց վերջին տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ավարտվեց Tata Steel Chess India Rapid & Blitz շախմատային մրցաշարը։ Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը ավարտված մրցաշարում զբաղեցրեց վերջին տեղը։ Արագ շախմատի 9 տուրերի եւ կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակեց 13 միավոր ու հանգրվանեց 10-րդ հորիզոնականում։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով իր ակտիվում գրանցեց 2 27 միավոր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւոն Արոնյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Grand Chess Tour-ի 6-րդ փուլի Superbet Rapid & Blitz մրցաշարում նվաճել էր հաղթողի կոչումը: Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս