ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողություն երթուղայինում. 29-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ ժամեր առաջ թիվ 63 երթուղային միկրոավտոբուսում մի աղջկա պայուսակից դրամապանակ են գողացել, որի մեջ եղել էր փող ու զեղչի քարտեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց:
Ժամը 16.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ծիծեռնակաբերդի խճուղուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնակչի:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս