Սիրիայում հայ ականազերծողները 2417 քմ տարածք են մաքրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-ից 30-ը 2417 քառակուսի մետր տարածք են մաքրել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Նույն ժամանակահատվածում հայ բժիշկները հետազոտել և բուժօգնություն են տրամադրել 1147 մարդու:

Փետրվարից մինչ այս պահը հայ մասնագետները բուժել են մոտավորապես 6800 հիվանդի, սակրավորներն ականազերծել են 123 հազար քառակուսի մետր տարածք։

 




Լրահոս