Ինչպես հայտնի է, Սեւ ուրբաթը մեծ զեղչերի օր է, որը սկզբնավորվել է ԱՄՆ-ում, եւորով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Սակայն հայաստանյան Սեւ ուրբաթը տարբերվում էր արտասահմանյան այդ ակցիայից:
Գաղտնիք չէ, որ սպառողներին մոլորեցնելու հերթական ձեւերից մեկն էլ այն է, երբ ապրանքի գինը զեղչելուց առաջ բարձրացնում են, հետոկրկին զեղչում: Սեւ ուրբաթին մարդիկ ակնկալելեն տեսնել աննախադեպ զեղչեր, սակայն հիասթափված հեռացել են խանութներից:
Ի դեպ, մի քիչ ուշադիր լինելու դեպքում հնարավոր էրտեսնել մի ապրանք, որը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի էր, քան Սեւ ուրբաթի շրջանում:
Մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս զեղչերի մասին, բայց իրականությունն այլ է.գինն ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում:Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ դժգոհություններ է ստացել: Մեզ դիմած քաղաքացու պատմելով`ինքըՍեւ ուրբաթին փորձել է զեղչված գնովձեռք բերել օդորակիչ, սակայն երկար փնտրելուցհետո, ի վերջո, այն գնել է չզեղչված գնով`չնայած այն բանին, որ նախապես հայտարարվել է 30-60 տոկոս զեղչի մասին:
««Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ գնացի օդորակիչ գնելու համար՝ հույս ունենալով, որ այն էժան՝ զեղչված գնով ձեռք կբերեմ: Հիասթափվեցի, քանի որ խանութում օդորակիչը (ի դեպ առիթից օգտվելով` տնտեսվարողներն այն ամռան եւ ձմռան ամիսներին թանկացնում են, քանի որ պահանջարկը մեծանում է հենց այս շրջաններում) նախապես գովազդված չափով չէր զեղչվել: Այնտեղ տեսա այն տեսականին, որը նախկինում էլ էր դրված:
Հիմա գները հստակ չեմհիշում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ առանձնապես փոփոխությունչէր եղել: Իրենց գովազդած 30-60 տոկոս զեղչը չկար:Քայլերս ուղղեցի «Վեգա», բայց նույն հիասթափությունը ինձ սպասում էր նաեւ այնտեղ, որովհետեւ օդորակիչների գներն այստեղ էլ աննշան էին փոխվել. ուղղակի հին գին էին գրել, ջնջել (խաչ քաշել վրան), ապաներքեւումչնչին տարբերությամբ ցածր գին էին գրել, իբր մեծ զեղչ են արել»,- պատմեց քաղաքացին:Ապա լրացրեց, որ «Վեգա»-իցհետոմոտեցել է «Արայ».այստեղ եւս նույն իրավիճակն է եղել: Ի վերջո, քաղաքացին` հոգնած եւ հիասթափված, գնացել է մեկ այլ էլեկտրոնիկայի խանութ եւ գնել չզեղչված օդորակիչ:
Արձանագրենք,որ բարձր թվացող զեղչերի մասին հայտարարություններից սպառողները հայտնվում են մեկ այլ ծուղակում, երբ ցուցափեղկն ավելի ուշադիր նայելուց հետո նկատում են «մինչեւ» բառը:
Այն, որ խանութի ցուցափեղկին առկա է մինչեւ 70 կամ 60 տոկոս զեղչ գրությունը, դեռ չի նշանակում, որձեր բոլոր պահանջներն ու ցանկությունները կբավարարվեն : Իսկ եթե 70 տոկոս զեղչ գտնեք, ապա միայն շատ հին ապրանքի համար:
Մանրամասները` տեսանյութում