Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ ընթացակարգով կարելի է ստանալ սեփականության նոր վկայական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ ընթացակարգով է կարելի ստանալ սեփականության նոր վկայական, եթե առկա է ապօրինի շինություն` մոտ 300 մ հողտարածք:

Տաթեւ Գրիգորյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված է ինքնակամ կառույցի հասկացությունը, իսկ ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն եւ ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N912-Ն որոշումներով` դրանց օրինականացման կարգերը: Ըստ նշված որոշումների պահանջների` նախ համայնքների ղեկավարները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ընդունում են ինքնակամ կառույցների մասին որոշում, որով ինքնակամ կառույցները համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Այնուհետեւ` իրավունքների պետական գրանցում կատարվելուց հետո, դրանք օտարվում են ինքնակամ կառույցն իրականացրած անձին:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հնարավորինս պարզ ներկայացված է: Խորհուրդ ենք տալիս քաղաքացուն ծանոթանալ սահմանված կարգին եւ դիմել համապատասխան մարմիններին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս