Դեկտեմբերի 11-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը:

Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփոփեն ընթացիկ ծրագրերը:

***

Դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց:

***

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:

ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը:




Լրահոս