Նախարարի սեմինարն ու բուռն քննարկումները․ քննադատության հետքերով․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած սեմինարին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը բուռն քննարկման պատճառ է դարձել: Սեմինարը կազմակերպված է եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, եւ լայնորեն քննադատվում է նախարարի մասնակցությունը Դանիել Իոաննիսյանի կազմակերպած միջոցառմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց. «2018 թվականից մենք իրականացնում ենք նման սեմինարների շարք: Սա 9-րդ նման միջոցառումն էր: Եվ այդ միջոցառումներին մենք միշտ հյուրընկալել ենք դեսպանների, պաշտոնատար անձանց, խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուների, եւ բոլոր այդ քննարկումները եղել են Off the record ֆորմատով, որպեսզի պաշտոնյաներն ավելի անկաշկանդ եւ բաց կարողանան խոսել: Բոլոր այդ միջոցառումների մասին նախապես հայտարարվում էր, ընդունվում էին հայտեր, եւ դրանց հիման վրա ընտրվում էին մասնակիցներ: Այս անգամ եւս ունեցել ենք հայտեր եւ ընտրել ենք այն լրագրողներին, ովքեր առավել շատ են անդրադառնում Ղարաբաղյան հակամարտության հարցին», – նշեց նա: Ամեն դեպքում, տարակուսելի է, որ հանդիպման փաստը հարուցել է որոշ շրջանակների դժգոհությունը, հատկապես որ նախկինում այդպիսի քննարկումներ եղել են նաեւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս