ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհը մեկուսացվել է. hրդեհի մակերեսը կազմել է 500 հեկտար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհը մեկուսացվել է. hրդեհի մակերեսը կազմել է 500 հեկտար, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։

«Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ ջոկատ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 փրկարար ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։

Ժամը 16։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս