Չեղյալ կճանաչվի ոստիկանության դրոշն ու զինանշանը հաստատելու որոշումը. Կլինի Փաշինյանի ստորագրությունը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ չեղյալ կճանաչի ՀՀ ոստիկանության դրոշը հաստատելու ՀՀ նախագահի հրամանագիրը և ՀՀ ոստիկանության զինանշանը հաստատելու կառավարության որոշումը: Իր մեկ այլ որոշմամբ վարչապետը կհաստատի ոստիկանության դրոշն ու զինանշանը:

Դրոշը և զինանշանը ամենևին չեն փոխվի. ուղղակի ոստիկանության դրոշը հաստատվել է 2002թ. նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, իսկ զինանշանը հաստատելու կառավարության որոշման տակ դրված է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությունը:

Հիմա այդ որոշումների տակ կլինի Փաշինյանի ստորագրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս