Մի շարք համայնքներում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:




Լրահոս