
Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում մահացել է Պաշտպանության բանակի զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը, ինչպես Արցախի պաշտպանության նախարարությունն է հայտնում՝ հիվանդության հետևանքով։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի ռազմական գերատեսչությունը «կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – ասված է հաղորդագրությունում։