Հայտնի բանտապետին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայց է ներկայացվել դատարան՝«Կոշ» քրեակատարողական պետի հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանի դեմ: Մասնավորապես, Ռոմիկ Մաթեւոսյանը, դիմելով դատարան, պահանջում է Պողոսյանի կողմից տույժի միջոց կիրառելու, այն է՝ նկատողություն հայտարարելու մասին որոշումն անհիմն ճանաչել:

Հիշեցնենք, որ «Կոշ» ՔԿՀ  պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը բավականին լուրջ իրադարձություններից հետո կրկին հետ վերադարձավ համակարգ:

Այսպես, երբ 2015 թ. Մանուկ Պողոսյանը «Վարդաշեն»ՔԿՀպետն էր, մամուլում ուշագրավ հրապարակում եղավ, որ նա նույն կալանավայրում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչըպարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Եվ Պողոսյանի լիազորությունները նախաքննական մարմնի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցրին:




Լրահոս