ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում. ոստիկանապետի պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետի պաշտոնակատարը նշեց, թե այսպիսի հանդիպումները պետք է շարունակական լինեն: Նրա խոսքով, քննարկվել են տարբեր բնույթի եւ սուր հարցեր:

Լրագրողները նրան հարց ուղղեցին նաեւ օրեր առաջ քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելու մասին: Սարգսյանի խոսքով, ոստիկանությունը իրականացրել է իր պարտականությունները:

«ՀՀ-ում քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում: Եթե այդպիսի բան իրականացվեր, ազատություն չէինք ունենա: Ոստիկանությունն այն կառույցն է, որ անընդհատ չպետք է գովեն, սակայն ցանկալի է լսել առողջ քննադատություն», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս