ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուռնազյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուռնազյան փողոցի տներից մեկի բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք ու պահում է իր տանը կից օժանդակ շինություններում:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։
Հետաքննության ընթացքում նշված փողոցի տներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց ինքնաձիգի 3 պահունակ, որոնցից մեկը լիցքավորված էր 23 հատ 5,45 տրամաչափի փամփուշտներով, «Ֆ1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և մետաղյա տարայի մեջ լցված 228 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս