Չեմպիոննեի լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների առաջին «սերիան» շատ հետաքրքիր ստացվեց: Այսօր կրկին երեքշաբթի է, ինչը նշանակում է, որ եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարը գալիս է նոր անակնկալներով եւ սուպեր դիմակայություններով: Այսօր եւ վաղը կայանալիք հանդիպումներն այնքան պայթյունավտանգ են եւ սպասված, որ երկրպագուների ֆուտբոլային քաղցը կարող են բավարարել նույնիսկ մի քանի շաբաթով:
«Չելսի»-«Բավարիա»
8 տարի է անցել մյունխենյան այն սարսափելի եզրափակչից, որտեղ 11մ հարվածաշարում հաղթեց լոնդոնյան ակումբը եւ նվաճեց իր պատմության առաջին Չեմպիոնների լիգայի գավաթը: Այո, դրանից մեկ տարի անց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակներում «Բավարիա»-ն կարողացավ հասնել ռեւանշի, բայց Չեմպիոնների լիգայի շրջանակներում թիմերը եզրափակչից հետո այդպես էլ չեն հանդիպել:Չ/Լ-ի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կրկին կապեց այս ակումբները միմյանց: Արդեն այսօր Լոնդոնում Ֆրենկ Լեմպարդի երիտասարդ թիմը կհյուրընկալի Մյունխենի «Բավարիա»-ին:
Վերջին տարիներին բավարացիներըհամարվում են եւ այս խաղի եւ այս դիմակայության բացահայտ ֆավորիտը: Նիկո Կովաչի հեռանալուց հետո մխունխենյան ակումբում կա փոփոխություն, բայց ասել, որ նրանք վերականգնել են իրենց երբեմնի ուժը, կլինի սխալ:
Լեմպարդի «Չելսի»-ն նույնպես աչքի է ընկնում անկայուն խաղով, բայց լոնդոնյան ակումբը հիմա կառուցման փուլում է, եւ եթե Ֆրենկին իր գլխավորության առաջին տարում այսպիսի արդյունք է գրանցում, ապա կարելի է պատկերացնել՝ ինչ թիմ կունենա «Չելսի»-ն 2-3 տարի հետո: Լոնդոնցիներից խաղը բաց կթողնեն Նգոլո Կանտեն եւ Քրիստիան Պուլիշիչը, իսկ բավարացիներից՝ Խավի Մարտինեսն ու Իվան Պերեշիչը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
«Նապոլի»-«Բարսելոնա»
Այսօր կեսգիշերին կայանալիք հանդիպումներից մյուսի հերոսներն են իտալական «Նապոլի»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն: Փլեյ-օֆֆ փուլում հայտնված այս թիմերը, նախորդ մրցաշրջանի համեմատ, զգալիորեն թուլացել են: Կատալոնական թիմը համարվում է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի գլխավոր ֆավորիտներից մեկը, բայց այդ ամենը ապացուցելու համար նախ պետք է անցնի նեապոլական արգելքը, որը, անշուշտ, հեշտ չի լինելու:
Դիմակայության եւ խաղի ֆավորիտը Սետյենի թիմն է․ «Նապոլի»-նԳատուզոյիգլխավորությունիցհետոնոր-նոր ուշքի է գալիս: Գատուզոյի տղաները ամեն ինչ կանեն «Բարսելոնա»-ի գլխին հերթական սենսացիան բերելու համար: Նեապոլիտանական ակումբը խաղին մոտենում է առանց կորուստների, իսկ «կապտանռնագույնները» ունեն կադրային լուրջ խնդիրներ: Խաղին մասնակցել չեն կարողանա Ժորդի Ալբան, Ուսման Դեմբելեն, Սերժի Ռոբերտոն եւ Լուիս Սուարեզը: Կորուստները շատ են, բայց կատալոնացիները ունեն Լեո Մեսսի, որը կարող է ամեն պահ, ամեն վայրկյան փոխել խաղի ընթացքը:
«Օլիմպիկ Լիոն»-«Յուվենտուս»
Միակ դիմակայությունը, որտեղ կարող ենք հստակ ասել՝ «Յուվենտուս»-ը իրավունք չունի պարտվել ֆրանսիական ակումբին եւ դուրս մնալ հետագա պայքարից: Երկար տարիներ թուրինյան ակումբը չի կարողանում տիրանալ բաղձալի տիտղոսին: Այս մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը շատ բարեհամբույր է եղել Սարիի թիմի նկատմամբ: Այս դիմակայության բացահայտ, վառ ընդգծված ֆավորիտը յուվենտինոներն են, եւ հավատալ, որ «Լիոն»-ը կարող է կանգնել նրանց ճանապարհին, շատ դժվար է:
«Ծեր սինյորա»-ի կազմում իսկական թափ է հավաքել առաջատարը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, ով 2020 թվականին մասնակցածբոլոր խաղերինդարձել է գոլի հեղինակ: Հաջորդ կանգառը, հնարավոր է, լինի Լիոնը:
Լիոնցիների ամենանշանակալի կորուստը Մեմֆիս Դեպայն է, ով արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում, թուրինցիներրի կազմում էլ այս հանդիպումը բաց կթողնեն Դուգլաս Կոստան, Սամի Խեդիրան, Մերիհ Դեմիրալնու Միրալեմ Պյանիչը: Խաղը կկայանա չորեքշաբթի եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
«Ռեալ Մադրիդ»-«Մանչեստեր Սիթի»
«Ֆուտբոլային ասվածների» մատուցած վերջին ֆանտաստիկ դիմակայության զույգը կազմել են հաղթողի հավակնորդներից երկուսը՝ «Ռեալ Մադրիդ»-ն ու «Մանչեստեր Սիթի»-ն:
Անգլիական ակումբը որակազրկվել է ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար եւ հաջորդ երկու եվրագավաթային մրցաշարերին մասնակցել չի կարողանա: Զիդանի թիմը, որքան էլ որ զարմանալի է, չի համարվում զույգի ֆավորիտը: Վերջին շրջանում մադրիդյան թիմը լավ էր հանդես գալիս, սակայն տարատեսակ վնասվածքները կրկին կանգնեցին Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակրի առջեւ: Մադրիդցիներից այս խաղին մասնակցել չեն կարողանա Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը, Մարիանո Դիասը, Լուկա Յովիչն ու Էդեն Ազարը: Գվարդիոլայի թիմից այս պատասխանատու հանդիպմանը մասնակցել չի կարողանա Լերոյ Սանեն:«Ռեալ Մադրիդ»-«Մանչեստեր Սիթի» դիմակայությունը փլեյ-օֆֆի ամենասպասվածն է: Պայթյունավտանգ սուպերհանդիպման առաջին ռաունդը կկայանա չորեքշաբթի եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 24:00-ին:
Էդմոն Մարտիրոսյան