ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանի կարևոր հայտարարությունը «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար «ԱՅՈ»-ի շտաբը հայտարարել էր քարոզչական բրենդինգի մրցույթ, որին մասնակցել են տասնյակ քաղաքացիներ՝ ներկայացնելով տարբեր օրինակներ: Եվ ահա, երեկ «Դվին» հյուրանոցում կայացած «ԱՅՈ»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ընթացքում ներկայացվեցին նաև շտաբի կողմից կազմակերպված լոգոյի մրցույթի հաղթողները: Առաջին տեղ զբաղեցնողը ստացավ 3 միլիոն դրամ, երկրորդը՝ 2, երրորդը՝ 1 միլիոն դրամ:

Ընտրված տարբերանշանի շուրջ բուռն քննարկումները չեն դադարում: Բանն այն է որ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի լուսանկար, որն արված է 1991 թվականի հանրաքվեի ժամանակ եւ որտեղ պարզ երևում է, որ այսօրվա «ԱՅՈ»-ի բրենդինգը նույնն է:

Քիչ առաջ «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կարևոր հայտարարություն արեց «ԱՅՈ» քարոզչական բրենդավորման շուրջ:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս