Նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյուր կին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չափազանց կարևոր է սովորել ճանաչել նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է՝ այն դեպքում, երբ առկա են առողջական խնդիրներ։ Budetezdorovy.ru կայքը ներկայացրել է նշանները, որոնց առկայությունը կարող է վկայել ձվարանների կիստայի առկայության մասին.

հաճախակի միզարձակման ցանկություն կամ դժվարություններ միզարձակման ընթացքում
անոմալ արյունահոսություն կամ ցավոտ դաշտան
ցավ սեռական հարաբերության ընթացքում
փսխում կամ սրտխառնոց
քաշի ավելացում
մշտական հոգնածություն։

Այս նշաններից մի քանիսի միաժամանակյա առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ իրավիճակը վերլուծելու և հստակ լուծումներ գտնելու համար։

Որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք մատուտակի արմատ օգտագործել։ Այն օգնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ պայքարում, կարգավորում է նյութափոխանակությունը։

1 լիտր մաքուր ջուրը եռացրեք, ավելացրեք 30 գրամ մատուտակի արմատ։ Տաքացրեք դանդաղ կրակի վրա 30 րոպե։ Ծածկեք տարան, թողեք թրմվի 10 րոպե։

Խորհուրդ է տրվում թեյը խմել առավոտյան՝ նախաճաշելուց 20 րոպե առաջ, ևս մեկ բաժակ՝ ճաշից ու ընթրիքից հետո։ Խմեք 10-12 օր, ընդմիջեք 5-7 օրով, ապա կրկնեք կուրսը։




Լրահոս