ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Փաստորեն, նույնիսկ ներկերը պետք է «դուխով» լինեն, որ «դուխով» ծեփվեն պատերին։

 

 

 

 

ՀԱՐՑ. Կազմակերպությունը մանրածախ վաճառքի կետում գնորդից արտարժույթով կանխիկ վճարում ընդունելու դեպքում ի՞նչ պատասխանատվության կենթարկվի:

Ռոբերտ Միրզոյան (55 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Միրզոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետութունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպեu նաեւ այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելու համար պատասխանատվության նորմերը սահմանվում են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածով: Միաժամանակ առաջարկվում է հաշվի առնել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ 07.09.2009 թվականի «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման մի քանի հարցերի վերաբերյալ» N 5 պաշտոնական պարզաբանումը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկանխիկ վճարումներ նախատեսող եւ գրավոր ձեւով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի եւ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջեւ:

 

 

 

ՀԱՐՑ. Հնարավո՞ր է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումը ներկայացնել առցանց, թե՞ դրա համար պարտադիր պետք է այցելել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ:

Կարեն Արամյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական գրանցման դիմումը եւ այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաեւ էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը եւ ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ:
Այսինքն` առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված, էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության հավաստագիր եւ գրանցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:

 




Լրահոս