Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը կարանտինի մեջ է՝ կորոնավիրուսով վարակվածի հետ Է շփվելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում որի նշանակման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Էր անցյալ շաբաթ, որոշել Է մինչեւ մարտի 11-ը տանը մնալ այն բանի պատճառով, որ 10 օր առաջ կորոնավիրուսով վարակվածի հետ Է շփվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանների խորհրդաժողովում, որը տեղի Է ունեցել փետրվարի 26-ից մինչեւ 29-ը Մերիլենդի նահանգում:

«Առայժմ Մեդոուզը ոչ մի ախտանիշ չունի, բժիշկների նախազգուշական ստանդարտ միջոցառումների համաձայն՝ նա տանը կմնա մինչեւ չորեքշաբթի օրը, մինչեւ լրանա 14-օրյա ժամանակամիջոցը (ախտահարվածի հետ շփման պահից)»,- ասված Է օրենսդրի պաշտոնական ներկայացուցիչ Բեն Ուիլյամսոնի՝ մարտի 9-ին տարածված գրավոր հայտարարության մեջ: Համանման միջոցներ են որոշել ձեռնարկել եւս չորս հանրապետական օրենսդիրներ, որոնք խորհրդաժողովում շփվել են վարակակրի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս