Ով էր լուսահոգի Մխիթար Աղաբեկյանն ու ինչ ներդրումներ է ունեցել Արցախում ու Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հիվանդության պատճառով, 27 տարեկան հասակոում, կյանքից անժամանակ հեռացել է Մխիթար Արթուրի Աղաբեկյանը: Նա Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին է։ Մխիթար Աղաբեկյանը քաղցկեղ ուներ։

Նա ծնվել է Երևանում 1992թ.-ի դեկտեմբերի 1-ին: Երևանի Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոցն ավարտելուց հետո բիզնես մենեջմենթ է սովորել Տորոնտոյի (Կանադա) Սենեկա համալսարանում, այնուհետև Նիկոսիայի համալսարանում:

Չնայած երիտասարդ տարիքին, իրականացրել է բազմաթիվ բիզնես նախագծեր տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոտուրիզմի ոլորտներում:

Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ՝ «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» (2013թ.), «Գրեյթ Սոլուշիոն» (2017թ.), «Սարտեքս Արմենիա» ընկերություն (2019):

Մխիթար Աղաբեկյանի աշխատանքային մեծ օրակարգում կային մի քանի տասնյակ նախագծեր, որոնք պետք է նպաստեին Հայաստանի և Արցախի տնտեսական կյանքի ակտիվացմանը:

Մխիթար Աղաբեկյանի հիմնադրած բոլոր ընկերություններում նրան հիշում են, որպես պատասխանատու և բարեխիղճ կառավարիչ, բիզնես տաղանդով օժտված անհատականություն, հավատարիմ, հոգատար ընկեր, ազնիվ մարդ:

Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա ֆինանսավորել է մի շարք բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և Արցախում:

2012-2014 թթ.-ին Մխիթար Աղաբեկյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է:

Մխիթար Աղաբեկյանը կյանքով լի երիտասարդ էր, ով մինչև վերջին րոպեն պայքարում էր ապրելու համար, ով շարունակում էր աշխատել և հանձնարարություններ տալ իր աշխատակազմին, նա ոչ մի վարկյան չհուսալքվեց ու չհանձնվեց:




Լրահոս