![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/kartinki24_ru_cities_moscow_0012-770x510-1.jpg)
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մեկնաբանել է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակը։
«Հայտնում ենք, որ ամբողջ օրվա ընթացքում դեսպանության աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ի չվերթների հետաձգման պատճառով չեն կարողացել Երեւան թռչել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Քաղաքացիների հետ շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը։
Նշենք, որ ներկայում քաղաքացիների մեծ մասը հեռացել է օդանավակայանի տարածքից, նրանք հարազատների տանն են գտնվում»,- նշվում է հաղորդագրության մեջ։