ՖՈՏՈ․ Ռոնալդուի ապագան «Յուվենտուսում» հայտնի է․ օրվա թոփ 5 տրանսֆերային լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսֆերային շուկայում այսօր իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է։ Ամպագորգոռ տեղափոխությունների մասին լուրեր այսօր չկան, սակայն կա հստակություն Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի եւ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ապագաներում, իսկ ահա «Բարսելոնան» դեռեւս չի կարողանում նոր պայմանագիր կնքել թիմի դարպասապահ տեր Շտեգենի հետ ինչի պատճառով էլ նոր դարպասապահի փնտրտուքների մեջ է։ ArmLur.am-ը առաջարկում է ծանոթանալ այսօրվա տրանսֆերային անցուդարձին ( գլխավոր 5-ին անդրադարձել ենք ավելի մանրամասն)։

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Թուրինի «Յուվենտուսը» եւ կատալոնական «Բարսելոնան» ծրագրում են կատարել ֆուտբոլիստների փոխանակություն։ Ինչպես տեղեկացնում է Calcimercato-ն ՝ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է թուրինյան ակումբի իտալացի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Բերնարդեսկիի ծառայություններով։ Իտալական ակումբն էլ իր հերթին անտարբեր չի կատալոնական թիմի ֆուտբոլիստներ իվան Ռակիտիչի եւ Սամուել Ումտիտիի նկատմամբ։ Ըստ աղբյուրի ՝ թուրինյան ակուբը ցանկանում է պայմանագիր կնքել այս զույգից մեկի հետ ՝ օգտագործելով Ֆեդերիկո Բերնարդեսկիին։ Բերնարդեսկին 2017 թվականին է «Ֆիորենտինայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ Այս տարիների ընթացքում ֆուտբոլիստը չի կարողացել արդարացնել թուրինյան թիմի ղեկավարության սպասելիքները։
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին էլ արդեն վաղուց կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում եւ քիչ խաղաժանակ ստանալու պատճառով ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Նույն իրավիճակն է նաեւ Իվան Ռակիտիչի մոտ, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաեւ «Ատլետիկո Մադրիդը», «Սեւիլիան», «Միլանն» ու «Ինտերը»։

Վիլիանը՝ «Բարսելոնայի» տեսադաշտում

Իսպանական «Բարսելոնան» հետեւոմ է Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիանի շուրջ զարգացող իրադարձություններին։ Sport-ը տեղակացնում է, որ «կապտանռնագույնները» ծրագրում են ֆուտբոլիստին Կատալոնիայի մայրաքաղաք տանել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Բարսելոնան» առաջին անգամ չէ, որ ցանկանում է ձեռքբերել Վիլիանի տրանսֆերը, սակայն ինչ-ինչ պատճառներով այս գործարքը բազմիցս ձախողվել է։ Ինքը՝ Վիլիանը նույնպես շատ անգամներ է նշել, որ կցանկանար հանդես գալ կատալոնացիների կազմում։ Իհարկե, բրազիլացին իր մարզավիճակի գագաթնակետում չէ, սակայն շարունակում է մնալ Իսպանիայի գործող չեմպիոնի ուշադրության կենտրոնում։ Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» համար այսպիսի հարմար առիթ Վիլիանին ձեռքբերելու համար կարող է այլեւս չլինել։ Ֆուտբոլիստի եւ «Չելսիի» գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ 31-ամյա բրազիլացին Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում դարձել է 5 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Էդինսոն Կավանին կարիերան կշարունակի ուրուգվայական «Պենյարոլում»․ աղբյուր

Ֆրանսիական ՊՍժ-ի ուրորգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա հայրենիք։ Ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել ուրուգվայական «Պենյարոլը»։ Հավանական տրանսֆերի մասին հայտնել է «Պենյարոլի» ավագ եւ Կավանիի մտերիմ ընկեր Քրիստիան Ռոդրիգեսը․« Ես իրավունք ունեմ խոսելու Էդիի մասին։ Նա շուտով կժամանի «Պենյարոլ»։ Այլեւս ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է Ռոդրիգեսը։ Այսպիսով, շատ հավանական է, որ Կավանին իր կարիերան կշարունակի Հարավային Ամերիկայում։
Հարձակվողի ծառայություններով են հետաքրքրված նաեւ իտալական «Նապոլին» ու իսպանական «Ատլետիկո Մադրիդը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձամբ Կավանին ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ։
Հիշեցնենք, որ ուրուգվայցին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Բարսելոնան» գտել է տեր Շտեգենի փոխարինողին

Գերմանիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ – Անդրե տեր Շտեգենը դեռւես չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Գերմանացու ապագան «բլաուգրանայի» կազմում մշուշոտ է։ Այդ պատճառով կատալոնական ակումբը սկսել է փոխարինող փնտրել տեր Շտեգենին։ Իսպանական Sport-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնան» գերմանացու հեռանալու պարագայում կփորձի պայմանագիր կնքել Ամստերդամի «Այաքսի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի հետ։ Կամերունցին «Բարսելոնայի» համակարգում եղել է 2010-ից 2015 թվականների ընթացքում, ապա տեղափոխվել է «Այաքս» եւ դարձել թիմի առաջատարներից մեկը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հոլանդական թիմի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ «Այաքսում» գիտեն, որ Օնանան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը եւ ցանկանում են կամերունցու տրանսֆերից ստանալ 40մլն եվրո։ Անդրե Օնանայի ծառայություններով են հետաքրքրված նաեւ լոնդոնյան 2 ակումբները՝ «Չելսին» եւ «Տոտենհեմը»։

Ռոնալդուն եւ դե Լիգտը չեն հեռանա «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի հեռանա «Յուվնետուսից», հաղորդում է Tuttosport-ը։ Ավելի վաղ իտալական Corriere dello Sport-ը հայտնում էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսը» տրանսֆերի կհանի Ռոնալդուին՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառով ստղծված ճգնաժամը հեշտ հաղթահարելու համար։ Նշվում էր, որ Կրիշտիանուի ծառայություններով են հետարքրված անգլիական «Մանչեստեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։

Tuttosport-ը տեղեկացնում է նաեւ, որ «Ծեր Սինյորայի» ճամբարը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չեն լքի նաեւ հոլանդացի Մատիաս դե Լիգտը, իտալացի Ջորջիո Կիելինին եւ թուրք Մերիհ Դեմիրալը։ Թուրինյան թիմում իր ելույթները կշարունակի նաեւ ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը։ Ըստ աղբյուրի՝ թուրինյան թիմի ճամբարը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ում համար Իտալիայի գործող չեմպիոնը պահանջում է 50մլն եվրո։ Անդրեա Անյելիի «սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ Դե Շիլյոն ու Դանիելե Ռուգանին, ովքեր կարող են ներառվել «Վալենսիայի» իսպանացի ֆուտբոլիստ Ֆերրան Տորեսի տրանսֆերային գործարքի մեջ։

ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ՝

Պորտուգալական «Սպորտինգը» ցանկանում է թիմ վերադարձնել «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանիին։ Ֆուտբոլիստը պորտուգալական թիմում հանդես է եկել 2013-ից 2016 թվականներին։

ՊՍԺ-ի պաշտպան Լեւին Կուրզավան ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Անդրե Շյուրլեն հետաքրքրված չէ «Ֆեներբախչե» տեղափոխությամբ։

«Ռոման» դիտարկում է թիմ հրավիրել «Էվերտոնի» իտալացի հարձակվող Մոյզե Քինին։

«Նապոլին» հետաքրքրված է «Վեստ Հեմի» կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնի ծառայություններով։

Թուրքական «Բեշիկթաշը» հույս ունի գնել անգլիական «Բարնլիի» դարպասապահ Ջո Հարտի տրանսֆերը։

ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան չի վերադառնա «Միլան»։ Ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կհեռանա ՊՍԺ-ից, բայց իտալական ակումբ չի տեղափոխվի։

«Միլանը» կփորձի բանակցություններ սկսել «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի հետ։ Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 40մլն եվրո։

Անգլիական «Էվերտոնը» ցանկանում է իրականացնել բրազիլական «Գրեմիոյի» ֆուտբոլիստ Էվերտոնի տրանսֆերը։ Պայքարի մեջ է նաեւ «Բորուսիա Դորտմունդը»։

«Կայզերսլաուտերնի» 21-ամյա դարպասապահ Լենար Գրիլը պաշտոնապես համալրել է Լեւերկուսենի «Բայերի» շարքերը։ Կողմերի միջեւ կնքված պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2024 թվականը։

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորեսին։

«Մանչեստեր Յունայթեդը» մտածում է Մադրիդի «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստ Սեզար Պինային ձեռքբերելու մասին։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս