ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրո՞ւս է հայտնաբերվել․ պատգամավորները թեստ կհանձնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները պետք է «Նաիրի» բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնեն։ Մեր տեղեկություններով՝ պատգամավորներն այսօր են իմացել՝ թեստ հանձնելու մասին։

Մենք նաև տեղեկացանք, որ նման որոշումն իր պատճառներն ունի։ Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է կասկածվում և հիմա որոշվել է, որ պատգամավորները պետք է թեստեր հանձնեն, քանի որ շփումներ են ունեցել աշխատակցի հետ։  ԱԺ աշխատակիցը կոնտակտավոր է եղել եւ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստայանը հայտարարեց, թե աշխատակազմում չկան վարակակիրներ, իսկ խոսելով պատգամավորների թեստավորման մասին, նշեց․

«Սա աշխատակազմի նախաձեռնությունն է անընդհատ վերահսկողության տակ պահել: Մեր պարտավորությունն է օրենսդիր մարմնի անխափան աշխատանքը ապահովել։ Կարծում եմ սա պիտի շարունակական լինի: Ժամանակ առ ժամանակ այս թեստավորումը իրականացնելու ենք։ Ավելին, անխափան աշխատանքի համար մտածում եմ հերթապահ աշխատակազմը նույնպես թեստավորելու հնարավորություն գտնել։ Սա կրկնում եմ ԱԺ ընդհանուր անխափան աշխատանքը ապահովելու համար գործողություններ են, ինչպես ամսեկան մեծ վարակազերծումը ԱԺ շենքերի, ինչպես օրեկան ջերմաչափումը, ինչպես անվճար շնչադիմակների տրամադրումը, ինչպես յուրաքանչյուր օր վարակազերծող նյութերով սենյակների  և նիստերի դահլիճի մաքրումն ամեն ընդմիջմանը»:




Լրահոս