Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացվել է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում կորոնավիրուսով կոնտակտավոր անձ է առկա: Մենք նշել էինք, որ նա պատգամավորներից մեկի օգնականն է, որը վերջերս երկար ժամանակ ջերմել է: Նա մասնակցել է հանձնաժողովներից մեկի նիստին և այժմ որոշում է կայացվել խստացնել կարգը:

Հավելենք, որ խոսքը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականի մասին է, իսկ պատգամավորն էլ մեկուսացած է: Նա այսօր չի մասնակցում Ազգային ժողովի նիստին, իսկ պատգամավորներն էլ այսուհետ դիմակ ու ձեռնոց կստանան՝ նիստերի դահլիճ մտնելուց առաջ:

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հայտնել էր, որ կոնտակտավոր անձի մասին իմացել են երեկ և միանգամից այդպիսի որոշում կայացրել: Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ պատգամավորներին թեստավորելու հետ կապված վերջնական որոշումը դեռ կայացված չէ, և բանակցությունները շարունակվում են:

 




Լրահոս