
Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունից հետո գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը հայտնվել է ՊԵԿ ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունիս 12-ին «Սիլ հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ն տուգանվել էր՝ շրջանառության հարկի հաշվարկից առաջացած գումարը չվճարելու համար:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականի առաջին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկից առաջացել էր 375 հազար դրամ, սակայն գործարանը սահմանված ժամկետնում այն չի վճարել, ինչի համար էլ նախատեսվել էր պատասխանատվություն:
Հայտնի է, որ Սուքիասյանն այս իշխանությունների մասին միշտ դրական է արտահայտվում, սակայն փաստորեն դա չի խանգարել, որ նրա ընկերությունը ևս տուգանվի՝ չկատարած պարտավորությունների պատճառով: