Երկար ընդմիջումից հետո Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ միանշանակ ընդգծել իմ վերաբերմունքը, դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական և պետք է ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը հետևողականորեն ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների», – նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև: Բանը հասավ նաև նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը մեջքից հարվածեցին Մարուքյանին:
Մանրամասները՝ տեսանյութում