Շատ բաներ են ասում, սա կվերադարձնենք, նա կվերադարձնենք, թող վերադարձնեն․ Արտավազդ Բայաթյանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չեմ կարող պատկերացնել, թե դրանց ընթացքն ինչ կլինի, թե ընդհանրապես դա մեզ ուր կտանի։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին։

«Հիմա շատ բաներ են ասում, սա կվերադարձնենք, նա կվերադարձնենք, թող վերադարձնեն, ինչ ասեմ։ Հեղափոխությունից հետ ինչ-որ փոփոխություններ զգում եմ, ինչ-որ փոփոխություններ՝ ոչ, չէի ասի, որ ամեն ինչ հարթ է գնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով թագավարակի տարածմանն՝ Արտավազդ Բայաթյանը նշեց, որ սա այսօր ամբողջ աշխարհը մի մեծ հարցական ունի, թե սա որտեղից եկավ , եւ ուր է գնում։

«Ես չեմ կաորղ ասել , թե սա ի՞նչ հետեւանքներ կունենա, թե սա մեզ ո՞ւր է տանում։ Ամեն դեպքում, կարծում եմ , սա ինչ-որ փոփոխությունների սկիզբ է, բայց ինչ ՝ չեմ կարող ասել։ Այս տարիների ընթացքում մարդկությունը ոչ թե դեպի լավն է գնացել, այլ հակառակը։ Պետությունները կրկին միմյանց հետ խնդիրներ ունեն, պատերազմները չեն դադարում, տնտեսական խնդիրները չեն լուծվում։ Բոլոր աղքատ երկրների բնակիչները գնում լցվում են Ամերիկա, է՛ հետո, դե թո՛ղ բոլորը գնան լցվեն այնտեղ, պրծնենք»,-նկատեց նա։

Վերջինիս դիտարկմամբ՝ այս համաճարակն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, քան առողջության։

Լիդա Եղիազարյան




Լրահոս