Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Ներկայումս բուժման մեջ է գտնվում 2 218 պացիենտ՝ հիվանդանոցներում և հատուկ վայրերում: Հիվանդների շրջանում ունենք 660 հոգի, որոնք ներկա պահին թոքաբորբ են տանում: 66 հոգի ծանր են, 33-ը՝ ծայրահեղ ծանր: 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,-ասաց Նանուշյանը: Նա հիշեցրեց, որ մայիսի 11-ի դրությամբ հաստատված նոր դեպքերի թիվը 142 է:
Հավելենք, որ կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: