Կորոնավիրուսով վարակվածներից մեկը Պապիկյանի տեղակալն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակվածության մասով: ArmLur.am-ի տեղեկություններով, վարակված փոխնախարարը Քրիստինե Ղալեչյանն է, որն այս տարվա ապրիլի 13-ին է նշանակվել այդ պաշտոնին:

Մենք տեղեկացանք, որ նրա շփման շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, կան մեկուսացածներ և ինքնամեկուսացածներ,  որոնք շփվել են նրա հետ: Սակայն մեր տեղեկություններով, նախարարությանը կից կառույցներից մեկում ևս կորոնավիրուսի կոնտակտավորներ կան:

Հավելենք, որ նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է, նա երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել:




Լրահոս