ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ երեխաները կայցելեն մանկապարտեզ․ հարցը կտրուկ է դրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ից մանկապարտեզները վերսկսելու են իրենց աշխատանքները, սակայն այժմ արդեն մի շարք մանկապարտեզներում խնդիրներ են ստեղծվել՝  պարետի որոշումներին հետևելու հետ կապված։

Երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ ներկայացվել են վարչական շրջանների ղեկավարների հարցումները, համաձայն որոնց ակնկալվում է  մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Եվ քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Ընդ որում, տեղեկացանք, որ երեխային մանկապարտեզ ուղարկող ծնողները պարտավոր են գործատուից տեղեկանք ներկայացնել, որ աշխատում են։

Նշենք, որ երեխաների ցուցակագրման աշխատանքները վաղուց էին մեկնարկել եւ մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում էին իրենց խմբերի ծնողներին և հետաքրքրվում՝ մանկապարտեզները վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ։ Եվ նկատենք, որ որքան էլ իրավիճակը ռիսկային է, սակայն տեղեկացանք, որ իսկապես կան մանկապարտեզներ, որտեղ խմբերը նախատեսված 10-12 հոգուց ավելի են կազմում եւ հիմա խնդիրներ են առաջացել՝ ինչպես պետք է կազմեն խմբերը։

Ավելին, պարետի որոշմամբ մանկապարտեզում պարտադիր է ախտահանումը։ Եվ անվտանգության պայմանների ապահովման պարտականության ամբողջ ծավալը կրում է հաստատության տնօրենը, այսինքն` յուրաքանչյուր հաստատության տնօրեն պատասխանատու է պարետի` անվտանգության կանոնների պահանջների կատարման համար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս