Մայիսի 15-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Թավշուտ գյուղի «Փոշտի կողմ» կոչվող ճանապարհից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը փորձել էր գողանալ համայնքին պատկանող ցինկե խողովակը, սակայն բռնվել է ոստիկանների կողմից:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`