Ինչ իրավիճակ է աշխարհում. վարակակիրների թիվն անցավ 4 մլն 805 հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, մահացածների թիվն անցել է 316 հազարը, իսկ ապաքինվել է 1 միլիոն 860 հազար 036 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է գտնվում ԱՄՆ-ն, որտեղ արդեն 1 միլիոն 527 հազար 664 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90 հազար 978 է:  Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ կա կորոնավիրուսի 281 հազար 752 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 631:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 277 հազար 719 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 650:

Վարակվածների թվով չորրորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 243 հազար 695 է, մահացածներինը՝ 34 հազար 636:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 241 հազար 080 է: Վարակից մահացել է 16 հազար 122 մարդ։

Գերմանիայում 176 հազար 651 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 049 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 149 հազար 435-ի, մահացածներինը՝ 4 հազար 140-ի:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 695-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:




Լրահոս