ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա Զոհրաբյանի և պատգամավորի լարված հարաբերություններն ու միջադեպի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ՝  1980թ ծնված Արթուր Ալեքսանյանն է, որը կալանավորված է:

Ուշագրավն այն է, որ այս մասով հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, թե Արթուր Ալեքսանյանին անհիմն են կալանքի տակ պահում: Ինչու ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նման հայտարարությամբ հանդես եկավ:

Ինչպես հայտնի է, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ Աժ պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանը լարված հարաբերությունների մեջ են եղել, անգամ Արա Զոհրաբյանը Նիկոլա Բաղադասրյանին հեռացրեց Փաստաբանների պալատի խորհրդի կազմից եւ դեռ ավելին՝ Փաստաբանների դպրոցից:

Արդյո՞ք այս հանգամանքով է պայմանավորված, որ Արա Զոհրաբյանը նման դիրքորոշում հայտնեց: ArmLur.am-ը այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ հենց Արա Զոհրաբյանից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս