ԵԽԽՎ-ն արձագանքել է ՀՀ իշխանությունների դիմումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները որոշել են հայցել Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետների՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանին, և դա շատ լավ լուր է, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմոն Կիլջունենը։

«Կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի կասեցումը, կարծիք հայցելու՝ կառավարության որոշումը և խնդիրը խորհրդարան վերադարձնելը շատ տեղին են, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հիմա ժամանակ կունենան խորհրդածելու Վենետիկ հանձնաժողովի կարծիքի շուրջ՝ նախքան հետագա քայլերին դիմելն ու հանրությանը տեղյակ պահելը։ Ես սպասում են այդ կարծիքին՝ տեսնելու, թե ինչպես են դա հաշվի առնելու», – նշել է համազեկուցողը՝ ԵԽԽՎ հաղորդագրության համաձայն:

Հիշեցնենք՝ որ կառավարությունն այժմ քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը, և այդ նպատակով արդեն դիմել էին Վենետիկի հանձնաժողով:




Լրահոս