Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է:

Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել:

Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար:




Լրահոս