Երեւանի այգիների նստարանները չեն ախտահանվում: Սա նկատել են նաեւ բնակիչները, որոնք գրեթե ամեն օր օգտվում են քաղաքային այգիներից: Երեւանի քաղաքապետարանի կողմից չեն ախտահանվում նաեւ հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառները: Երեւանցիների խոսքով, մայրաքաղաքի փողոցներն այս օրերին չեն մաքրվում ու լվացվում ջրցան մեքենաներով:
ArmLur.am-ը զրուցեց Օղակաձեւ այգում զբոսնող երեւանցիների հետ եւ հետաքրքրվեց՝ այս օրերին նկատել են արդյոք այգու նստարանների ախտահանում, թե ոչ: Պարզվում է՝ նրանցից մի քանիսը ոչ միայն չեն նկատել այգում իրականացվող ախտահանման ախատանքներ, այլեւ՝ դժգոհ են. այգին կեղտոտ է եւ գրեթե ամենուր աղբ է թափված:
Օղակաձեւ այգում լինում է օրվա մեջ երեք անգամ: Եվ երեք անգամ էլ զայրանում է՝ այգին մշտապես աղտոտված է: Զրույցի ընթացքում այգու մշտական այցելուն՝ Հենզել Հարությունյանը, այս օրերին եւս չի նկատել այգում ախտահանման աշխատանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան