«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Ինչպես հայտնի է, 2021 թվականին պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտեն, որը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին:
Ըստ այդմ, մեկ տարի անց ունենալու ենք երեք քննչական մարմին՝ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը, ու Հակակոռուպցիոն կոմիտե, որը, որպես հիմնական մասնագիտացված մարմին, կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում ներքին քննարկումներ են, թե ինչպես է դասավորվելու քննչական մարմինների խճանկարը: Մասնագետները դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու այդ մարմնի ստեղծումից հետո: Ու այս ընթացքում արդեն քրեական գործերի վերադասավորումներ են տեղի ունենում:
Հատուկ քննչական ծառայությունից կոնկրետ գործեր են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտե, քանի որ հստակ է, որ ՀՔԾ-ում պետք է մնան միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը: Եվ որքան էլ նշվում է, թե նոր կառույցի ստեղծումը հարթ է ընթանալու, սակայն համակարգում արդեն խժդժություններ են, եւ աշխատակիցները չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց, ովքեր են գնալու, ովքեր՝ մնալու: Արդյոք քննիչները նույնպե՞ս վեթթինգի կենթարկվեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում