ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցկայքի իր  էջում տեղադրել է «Կառուցենք Հայաստանը նորովի» անունով տեսանյութը :

Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:

Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»:




Լրահոս