Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերիների հարցը բարձրացրե՞լ եք Ալիևի հետ հանդիպման ժամանակ․ հարց՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լրագրողը հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նա Բիշքեկում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Լրագրողը հարցրել է՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ կոնկրետ ինչ քննարկում է տեղի ունեցել, ի՞նչ է ասել Ալիևը, ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, և արդյո՞ք հնարավոր է խաղաղություն՝ գերիների պահման պայմաններում։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Գերիների, անհետ կորածների վերաբերյալ հարցերը, բնականաբար, եղել են քննարկման մաս։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ այս թեմայով հրապարակայնությունը որևէ կերպ չի կարող օգուտ տալ»։

 




Մամուլի Տեսություն

Լրահոս