Վերջին ամիսների ընթացքում դադարեցվել է թվով 11 ընդերքօգտագործման իրավունք, որից 4-ը՝ 4 մետաղական հանքի շահագործման իրավունք։ Հանքերից 3-ը եղել են ոսկու, 1-ը՝ պղնձի հանքավայր։ 569 զգուշացում է ուղարկվել ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով, և զգուշացումների հիմքերը չվերացնելու համար ներկայացվել է 86 միջնորդագիր՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նպատակով։
Արդյունքում շուրջ 695 մլն դրամ ապառք է վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։
Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ: Աշխատանքների շնորհիվ ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է 382 խախտում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.