ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը համալրվել են նոր տեխնիկայով. առաջնագիծը կահավորվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով:

Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով:  2019 թվականի հունիսից՝ թվով 5 քաղաքացիական կազմակերպությունների կողմից զորամասերի ճնշող մեծամասնությունում, 2020 թվականի մայիսի 1-ից՝ նաև մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի 54 տոկոսում իրականացվում է սննդի մատուցման ծառայություն: Նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների շուրջ 80 տոկոսը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել Զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս