Գրոհներ են կազմակերպվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ լայնորեն լուսաբանվեց, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը, որով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Սպասելի էր, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան, ու թեեւ պաշտոնական արձագանքները, կարելի է ասել, որ չկային, սակայն դրան զուգահեռ ակտիվ էին Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը, որոնց թիրախում, ինչպես միշտ, հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերն էին։

Մասնավորապես, երեկ հարձակման հետեւանքով news.am կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ եւ գրություններ, նմանաբովանդակ խնդիրներ են ստեղծել կրիպտոարժույթի առեւտրով զբաղվող եւ Արցախում եւս գործող tetchange.com կայքի եւ այլ համացանցային ռեսուրսների վրա։ Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջազգային նորմերի առկայությանը՝ արեւելյան հարեւանի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հաքքերային խմբերը հատուկ օրերի շարունակում են կիբերհանցագործություններ իրականացնել, ինչը պետք է ստիպի մեր երկրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ հարցերին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս