Մխիթար Հայրապետյանի «մաստեր կլասսը»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գոգյան ու Թամրազյան «դուելը» եզրահանգվեց առանց միջադեպերի ու հաղթող-պարտվողների՝ ի շնորհիվ Մխիթար Հայրապետյանի պրոֆեսիոնալիզմի ու դիվանագիտական հմտությունների։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի նիստն անցել է թեժ։ Նախ Հայրապետյանն ասել է, թե այն, ինչ կքննարկվի փակ դռների հետեւում, պիտի դուրս չգա, ապա հորդորել է խոսել առանց էմոցիաների՝ ներկայացնելով միայն փաստեր։

Արդյունքում կողմերը պատմել են եղելությունը՝ ինչից է սկսվել կոնֆլիկտը, ինչպես է վերածվել անձնական «փոխհրաձգության» եւ այլն։ Այս մանրամասները ArmLur.amհրապարակել էր դռնփակ նիստի հաջորդ օրը։

Եվ այս ողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Մխիթար Հայրապետյանը, չնայած իր եւ Արայիկ Հարությունյանի միջեւ եղած ոչ ջերմ, կարելի է ասել, լարված հարաբերություններին՝ կարողացել է նիստը անաչառ վարել, ճիշտ որոշումներ կայացնել՝ անձնականը չխառնելով գործնականին։ Համենայնդեպս, ներկա պատգամավորները բարձրաձայն գովեստի խոսքեր են ասել Հայրապետյանի կառուցողական աշխատանքի մասին, թերեւս միակ դժգոհը մնացել է Արսեն Ջուլֆալակյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս