Ում համար կավելանա գույքահարկը. Փաշինյանն անուններ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում քննարկվեց մի նախագիծ, որը նաև վերաբերում էր գույքահարկի ավելացմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այո, գույքահարկն ավելանալու է: «Բայց առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ ու ապարանքներ: Եթե այսօր նայում ենք այդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության, սիմվոլիկ: Այստեղ ճոխության հարկի բաղադրիչ նույնպես կա:Հիմա մարդիկ տներ կառուցում են առանց որեւէ հարակից գործոն հաշվի առնելու, ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Եթե այդպես է, ուրեմն պետք է վճարեն այդպիսի սեփականություն ունեցողները»,-նկատեց Փաշինյանը:

Նա այլ մանրամասներ ևս նկատեց. «Մենք դուրս ենք բերել կամայական հասցեներ եւ համեմատել ենք այսօրվա գույքահարկի կիրառումը ապագա գույքահարկի հետ: Մենք զուտ բանաձեւով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել եւ պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ ասենք այսօր վճարվում է 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ որ դեպքում է, որ 200 տոկոսով աճում է հարկը, դա այն դեպքն է, որ ասենք հիմա վճարում է 500 դրամ, բայց պետք է վճարի 1000 դրամ: Իհարկե, կան դեպքեր, որ հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց դա արդարացի ենք համարում, որովհետեւ այսօր մեծ դղյակներ կան, որ տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ: Այդ սեփականատերերի համար այդ 15 մլն դրամը ոչ մի բան է, ըստ էության: Եթե մարդը այդ կարգի դղյակ է կառուցել, պետք է այդպես էլ լինի»,-նկատեց նա:




Լրահոս