Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների՝ ԱՍՀՆ-ն և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ համագործակցության շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն
ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի
Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի
պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։

Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական
խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը:
Աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող, մարդասիրական օգնության կարիք
ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները
կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից
ընդունված աջակցության ծրագրերից:

Հուշագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ոչ միայն մեկամսյա սննդի, հիգիենայի
պարագաների փաթեթներ և այլ անհրաժեշտ իրեր կտարամդրի 900 ընտանիքների, այլև կիրազեկի
քաղաքացիներին առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների
մասին։

Աշխատանքների իրականացման համար կազմակերպությունը կիրականացնի կամավորների հավաքագրում և
վերապատրաստում:
Կազմակերպությունը կհոգա նաև մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր
ծախսերը, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման,
տեղեկատվական թերթիկների տպագրության, տարածքների, սարքավորումների, բժշկական և պաշտպանիչ
միջոցների ձեռքբերման և վարչական այլ ծախսերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին կտրամադրի աջակցություն կարիք ունեցող
քաղաքացիների տվյալները՝ գործընթացի հասցեականությունն ապահովելու համար։

ԱՍՀՆ հասարակայնության հետ կապերի բաժին, ՀՀ, ք. Երևան 0010, Կառավարական տուն 3
010 52 14 31 www.mlsa.am [email protected] [email protected]
Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:
Կողմերը նշել են, որ համավարակի սոցիալական հետևանքների արդյունավետ հաղթահարումը հնարավոր է
միայն պետական մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կառուցողական
փոխգործակցության կազմակերպմամբ, ինչին և ուղղված է լինելու հուշագրի շրջանակներում իրականացված
աշխատանքը:




Լրահոս