Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիաննա Մ․-ն (ծնված 2006 թ․) կամրջից նետվել է։
Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։