Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արմենուհի Թունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «ԱՅ-ԲԻ-ՍԻ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, 2017 թվականի սեպտեմբերին «Գրացիա հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում Աշխեն Սարգսյանի հետ ծանոթության ընթացքում ներկայացել է որպես վերոհիշյալ բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար, ով աջակցություն է ցուցաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին տարբեր, այդ թվում նաև բնակարաններ տրամադրելու հարցերով, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, ներազդելով Աշխեն Սարգսյանի գիտակցության և կամքի վրա, նրա մոտ ձևավորել է վստահության մթնոլորտ:
Նա ,հավաստիացնելով՝ իբր որպես բարեգործական կազմակերպության ղեկավար կաջակցի, որ վերջինիս դուստրը` 2008 թվականին ծնված Դիանա Ավետիսյանը, որպես մահացած զինծառայողի զավակ, ապահովվի բնակարանով: Արդյունքում, Արմենուհի Թունյանն իր սկզբանե նպատակ չունենալով իրագործելու խոստումը, Աշխեն Սարգսյանից պահանջել և մոտ երկու շաբաթ անց «ԱՅ-ԲԻ-ՍԻ» բարեգործական հասարակական կազմակերպության` Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 5-րդ շենքում գտնվող գրասենյակում խաբեությամբ ստացել և հափշտակել է խոշոր չափերով` 1.911.520 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը:
Ք.Մ.