Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակման առիթով կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առիթով մեկ անձ է ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել, գրում է ermenihaber-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, անհայտ անձը մայիսի 23-ին վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Հարձակման մասին բողոք էր ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։ Ոստիկանությունում տեսախցիկների տեսագրության միջոցով պարզվել է հարձակում կատարած անձի ինքնությունը, ինչի շնորհիվ վերջինս ձերբակալվել է։ Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։




Լրահոս