Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում հնարավոր է` կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման գնան։ Հանրային խորհրդի նիստի ժամանակ նախարար Թորոսյանը մասնավորապես նշել էր. «Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում բուժման վերցնում, որոնք փրկվելու հնարավորություն ունեն և հակառակը։ Չի բացառվում, որ վարակի տարածման` նման տեմպի պահպանման արդյունքում մոտ օրերը դրան գնանք»:
Այս հայտարարությունից հետո հանրությունը կարելի է ասել խուճապի մեջ հայտնվեց: Armlur.am-ը զրուցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ պարզելու համար, թե ինչ է նշանակում սորտավորում ասվածը, արդյոք պետք է գնալ այդ քայլին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Գրիգորյան