Պապ ջան, լույսով գնա․իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ․ Հայկ Կոնջորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»։

Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը , մահացել է ԱԺ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանը։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։

ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցութուն է հայտնում պատգամավորի ընտանիքի անդամներին և հարազատներին։




Լրահոս